Ամփոփիչ աշխատանք
Բնագիտություն
5-րդ դասարան
Տարբերակ Ա
1․ Ընտրի՛ր ճիշտ պատասխանը.
- Ո՞ր շերտն է հանդիսանում Երկրի գազային պատյանը։
ա) ջրոլորտ
բ) մթնոլորտ
գ) կենսոլորտ
դ) քարոլորտ - Ո՞ր շերտում են ապրում բոլոր կենդանի օրգանիզմները։
ա) ջրոլորտ
բ) մթնոլորտ
գ) կենսոլորտ
դ) քարոլորտ - Ո՞ր բնական շրջապատն է բաղկացած է ժայռերից, քարերից ու հողից։
ա) կենսոլորտ
բ) մթնոլորտ
գ) ջրոլորտ
դ) քարոլորտ - Ո՞րը մթնոլորտի հիմնական գազն է։
ա) թթվածին
բ) ածխաթթու գազ
գ) ազոտ
դ) ջրածին - Ո՞րն է ջրոլորտի մաս։
ա) հողը
բ) մառախուղը
գ) օվկիանոսը
դ) օդը
2․ Լրացրո՛ւ բաց թողնված բառերը։
- Մթնոլորտը պաշտպանում է Երկիրը՝ մակերևույթ ճառագայթներից։
- Կենսոլորտում ապրում են բույսերը և կենդանիները։
- Քարոլորտի կարևորագույն բաղադրիչներն են ապարները և հողը։
Տարբերակ Բ
1․ Ընտրի՛ր ճիշտ պատասխանը.
- Ո՞րն է կենսոլորտի հատկանիշը։
ա) Բացի օրգանիզմներից բաղկացած լինելը
բ) Միայն օդ պարունակելն է
գ) Միայն ջուր պարունակելն է
դ) Կենդանի օրգանիզմներ պարունակելն է - Ո՞ր շերտն է ներառում գետերը, լճերը, սառցադաշտերը։
ա) կենսոլորտ
բ) քարոլորտ
գ) ջրոլորտ
դ) մթնոլորտ - Ո՞ր նյութն է անհրաժեշտ բույսերի ֆոտոսինթեզի համար։
ա) ազոտ
բ) ածխաթթու գազ
գ) ջրածին
դ) հելիում - Ո՞րը չի պատկանում ջրոլորտին։
ա) անձրևը
բ) գետը
գ) քամին
դ) սառցադաշտը - Ո՞ր գազն է անհրաժեշտ մարդու շնչառության համար։
ա) ազոտ
բ) թթվածին
գ) ածխաթթու գազ
դ) մեթան
2․ Լրացրո՛ւ բաց թողնված բառերը։
- Կենսոլորտը համատեղում է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական էակներ։
- Ջրոլորտը միավորում է ամբողջ Երկրի ջուրը։
- Քարոլորտում են ձևավորվում հարթավայրերը և լեռնաշղթաները։
«5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես»
Առաջադրանք 3
Ուսումնառության 5 տարիներ
- Ո՞ր դասարանից ես հաճախում Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշի՛ր դպրոցը։ 2-դասարանից, եկել եմ երեբունի 45-դպրոցից
- Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չես մոռանա, ինչո՞ւ:
- Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որ քեզ հետ դպրոցից տանում ես։ Գիտելիք, ընկերուհիների հետ լավ վերաբերմունք։
- 3-րդ դասարանցիներին գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցես նրանց: Ես կփոխանց եմ նրանց որ, լավ սովորեն ոչ միայն 2-3 դասարանում, այլ նաև 4-5, որովհետև 4 և 5-երորդ դասարաններից դասերի թեմաները ավելի են բարթանում, և եթե նրանք այտ բարթությունից սկսեն չսովորել հետագայում նրանց համար այտ թեմաները դժվար կլինի։
- Հյուսիսային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարի՛ր, տեղադրի՛ր ու գրի՛ր՝ ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․
- Պատրաստի՛ր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Հյուսիսային դպրոցի միջավայրի մասին։
- Ծնողներիդ խնդրի՛ր մի քանի նախադասությամբ խոսել քո ուսումնական գործունեության մասին Հյուսիսային դպրոցում, իսկ դու նկարի՛ր կամ ձայնագրի՛ր, հղումն էլ տեղադրի՛ր բլոգումդ:
«5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես»
Առաջադրանք 1
Բլոգային աշխատանք
- Տեղադրի՛ր բլոգիդ հղումը, գրի՛ր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դի՛ր վերնագրի վրա:
- Գրի՛ր, թե քո բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործվում և ինչու:
Մայրենի
Մաթեմատիկա
Բնագիտություն
Հայրենագիտություն
Անգլերեն
Հեքիաթներ
Մաթեմատիկաի ստուգատես
Ռուսերեն
«5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես»
Անհատական պլան
Հայրենագետների ջոկատ 2026
Հայրենագիտության ընտրությամբ գործունեություն
- Ներկայացրո՛ւ որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում (եթե այդպիսին կա) և գրի՛ր, թե ինչու ես հավանում: Նատալի Պետրոսյան
- Գրիր քո, ինչպես նաև ծնողներիդ վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:
Ստուգատեսի առաջին առաջադրանքը տեղադրի՛ր «5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես» բաժնում։
Անհատական պլան 2026
- Անուն, Ազգանուն-Մարիաննա Ռուբենյան
- Դպրոց, դասարան-Հյուսիսային դպրոց-պարտեզ, 5.3 դասարան
- Ընտրությամբ գործունեություն-Հայրենագետ, կինո փոտո
- Երթուղուց օգտվու՞մ եք-այո
- Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք-ոչ
- Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից հետո, և նշեք առարկայի անունը)-չեմ հաճախում
- Լողալ գիտե՞ք-այո
- Հեծանիվ վարու՞մ եք-այո
- Նախընտրելի ջոկատը-“Հայրենագետների ջոկատ”
Առաջադրանքների փաթեթ 1 СКАЧАТЬ
Բնագիտության հաշվետվություն
Նպատակը` երրորդ ուսումնական շրջանի ամփոփում (փետրվարից մայիս)
Ընթացքը`
1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։
https://mariannarubenyan.edublogs.org/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
2.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ի՞նչ թեմաներ կուզենայիր լիներ, որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
ես բոլոր թեմաները շատ եմ հավանում։
3.Առանձնացրու այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի հաջողված քեզ համար, ինչու՞։
ծառատունկ
4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
կկարողանայի
5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։
Մասնակցել եմ
6. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում։
7. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։
10/8
Հայ մշակույթի անցյալն և ներկան
Հայ ժողովրդի, նրա մշակույթի մասին խոսելիս հաճախ լսում ենք. հայ մշակույթը գալիս է դարերի խորքից, կամ՝ մենք՝ հայերս, ունենք հարուստ մշակույթ:
Իսկ ինչ է մշակույթը։ Այս հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, թե ինչ զգացողություն ենք ունենում, երբ հանկարծ մեր ձեռքն է ընկնում որևէ հին լուսանկար: Եթե դա մեկնումեկիս փոքր տարիքի լուսանկարն է, բնականաբար հետաքրքրությամբ նայում ենք: Նույնքան հետաքրքիր են նաև մեր ծնողների, պապիկների ու տատիկների լուսանկարները: Բայց ինչն է մեզ գրավում, երբ նայում ենք բոլորովին անծանոթ, ասենք՝ հարյուր տարի առաջ ապրած մարդկանց նկարները:
Մեզ դա հետաքրքրում է, որովհետև արտացոլում է անցյալի մարդկանց սանրվածքը, հագուստը և այլն: Մենք կարծես փորձում ենք հասկանալ այդ մարդկանց, իմանալ նրանց մասին: Նույն կերպ մեզ հետաքրքրում են անցյալում ստեղծված այլ իրեր, նյութական (կամուրջ, տուն, կավե կճուճ, հագուստ և այլն) և հոգևոր (գիրք, նկար, երգ, քանդակ և այլն) արժեքները: Այդպիսի զգացողություն մենք ունենում ենք հատկապես թանգարաններում: Այնտեղ պահվող յուրաքանչյուր իր մշակութային արժեք է: Բայց միշտ չէ, որ մշակութային արժեքները պահվում են թանգարաններում: Օրինակ, այդպիսի արժեքներ են երգը, երաժշտությունը, բանահյուսությունը, գրականությունը: Դրանք ժողովրդի հոգևոր արժեքներն են, որոնք ստեղծվում են տարբեր ժամանակներում, տարբեր սերունդների կողմից և մի տեսակ կապող օղակ են հանդիսանում տարբեր ժամանակներում ապրած մարդկանց միջև: Օրինակ, մեզ բոլորիս էլ հետաքրքիր է, թե ինչ երգեր են երգել, ինչ գրքեր են կարդացել, ինչ զարդեր են կրել անցյալ ժամանակներում: Այդ բոլոր արժեքները ստեղծվել են, որպեսզի բանաստեղծության, երգի կամ քանդակի լեզվով իրենց ժամանակակիցներին հաղորդեն մտքեր, տեսակետներ, գաղափարներ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը: Օրինակ, դարեր առաջ ստեղծված հայ բանաստեղծների տաղերը, որոնք պատմում են սիրո, հայրենիքի, ազնվության մասին, այսօր էլ թարմ են, հետաքրքիր։ Եվ դեռ երկար ժամանակ կպահպանվեն որպես այդպիսիք։ Իսկական մշակութային արժեքները երբեք չեն հնանում։
Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ իր մեծագույն տեղն ունի բանահյուսությունը։
Այն ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, այսինքն՝ բանահյուսության հեղինակը ժողովուրդն է: Նա պարզ, հասկանալի լեզվով հորինել և պատմել է իր կյանքում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների’ ուրախության, վշտի, պայքարի, հաղթանակների ու պարտությունների մասին: Դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդական բանահյուսության կարևոր տեսակներից մեկը’ էպոսը: Այս կամ այն ժողովրդին կարելի է ճանաչել նրա էպոսով, քանի որ այնտեղ արտացոլվում են ազգային բնավորության գծերը, ոգին, նկարագիրը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը այսպես է ասել մեր էպոսի մասին. «Ահա հայ ժողովուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ»:
Հայ ժողովրդի ազգային էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»: Այն մեր ժողովուրդը սկսել է հյուսել շատ հին ժամանակներում: Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե երբ է ստեղծվել էպոսը: Այն հորինվել է շատ հին ժամանակներում և տարածվել ասացողների միջոցով: Դրանք այն մարդիկ են, որոնք գիտեն շատ երգեր, պատմություններ, որ լսել են իրենց պապերից և կարողանում են մեծ վարպետությամբ պատմել կամ արտասանել: Հետագայում, 19-րդ դարից սկսած, բանահավաքները սկսեցին գրի առնել էպոսը: Առաջին անգամ այն գրի առավ հայ անվանի բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որի շնորհիվ պահպանվել և մեզ են հասել ոչ միայն էպոսը, այլև ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ:

«Սասնա ծռեր» էպոսը վառ կերպով պատկերում է մեր ժողովրդի բնավորության հիմնական գծերը: Առաջին հերթին դա հերոսությունն է: Բոլոր հերոսները՝ Սանասարը, Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը, քաջ են, անվախ, կարող են դիմանալ ամենատարբեր փորձությունների և դժվարությունների: Նրանք բոլորը ծառայում են հայրենիքին ու ժողովրդին: Հայրենի հողը պաշտպանելու համար պատրաստ են ամենահերոսական արարքների:
Մեր էպոսի հերոսները նաև անսահման բարի ու մեծահոգի են, շիտակ ու վեհանձն: Դա հատկապես լավ է երևում էպոսի այն տեսարանում, երբ Դավիթը մեծահոգաբար զիջում է Մելիքին առաջին հարվածի իրավունքը. նա իր առաջին երկու զարկերը զիջում է Մելիքի մորն ու քրոջը, քանի որ վերջիններս իրեն պահել ու խնամել են: Դավիթն իր ժողովրդի նման երախտագետ է, այսինքն երբեք չի մոռանում նրանց, ովքեր իրեն լավություն են արել:
Երբ ասում ենք Սասունցի Դավիթ, հասկանում ենք հայ ժողովուրդ, ճիշտ այնպես, ինչպես երբ ասում ենք Աքիլլես, հասկանում ենք հույն ժողովուրդ, երբ ասում ենք Իլյա Մուրոմեց, հասկանում ենք ռուս ժողովուրդ և այլն:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Ինչո՞վ են մեզ հետաքրքրում անցյալի մաշակութային արժեքները։
2․ Ի՞նչն է, ձեր կարծիքով, մշակութային արժեքների մշտապես հետաքրքրական մնալու գաղտնիքը։
3․ Ի՞նչ է բանահյուսությունը։
4․ Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։
5․ Ի՞նչ կապ կա ժողովրդի և էպոսի միջև։
6․ Բնավորության ի՞նչ գծեր ունեն մեր էպոսի հերոսներ։
Ինքնաստուգում
Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։
Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։
Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:
Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:
Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:
Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:
Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:
Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:
1. Պատասխանեիր հարցերին՝
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Փշոտ բույսեր
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։Ուղտն իր մարմնի ջերմաստիճանը կարգավորում է, սապատներում կուտակած ճարպով։
2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։
Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև իր սապատներում ճարպ է կոիուտակված
Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա
3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։
Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց աշխարհն իմացավ
Ուղտը մոտիկ է արածում,
բայց հեռուն է տեսնում։
հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։
4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։
կարմիր բուրդ
տգեղ կենդա
մեծ ուղտ
տաք եղանակ
6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ
Солнечная система
Солнечная система-это наш космический дом. она состоит из центральной звезды, девятьи крупных плонет их спутников а так же множества астероидов и камет все плонеты врашаются вокруг солнца по арбитам земля третья плонета от солнца только на ней есть вода в житком виде и воздухб которым мы дышим. наша плонета уникальна и люди должны биречь ее